ՀՖՖ –ն հայտնում է, որ տեղի է ունեցել գործկոմի հերթական նիստը: Հաստատվել է 2024-2025 թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը։
Գործկոմի անդամները միաձայն քվեարկել են կանոնակարգի հաստատման օգտին։
Հայաստանի պրեմիեր լիգայի 2024-25 թթ. մրցաշրջանին կմասնակցի 11 ակումբ՝ «Փյունիկ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Ալաշկերտ», «Արարատ», «Վեստ Արմենիա», «Շիրակ», «Վան», ԲԿՄԱ և առաջին խմբի նախորդ մրցաշրջանի հաղթող «Գանձասարը»։
Կանոնակարգով Հայաստանի պրեմիեր լիգան կանցկացվի շրջանանաձև մրցակարգով՝ երեք փուլով: Յուրաքանչյուր թիմ առաջին շրջանում կանցկացնի հնգական տնային և արտագնա հանդիպում: Մրցակցին հյուրընկալող թիմը կորոշվի վիճակահանության արդյունքում։ Երկրորդ և երրորդ շրջանների խաղերը տեղի կունենան փոխայցելություններով: