Տոկիոյում նշանակված ամառային օլիմպիական խաղերը, ստիպված կլինեն չեղյալ հայտարարել, եթե մինչև 2021-ի ամառը չհաջողվի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը, - Nikkansports շաբաթաթերթին ասել է << Տոկիո 2020 >> կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին։ << Ոչ, այդ դեպքում դրանք կդադարեցվեն >> , - ասել է Մորինոն ՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե օլիմպիական խաղերը հնարավոր է հետաձգել ևս մեկ տարի, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չշտկվի: Նա նաև հավելելէ ,որ եթե նախկինում պատերազմների պատճառով նման խնդիրներ էին առաջանում, ապա խաղերը չեղյալ էին հայտարարվում: Այժմ մենք պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ։
Նրա խոսքով , եթե օլիմպիական խաղերը հաջողվի անցկացնել այն բանից հետո , երբ մարդկությունը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսը, ապա այդպիսի մրցումներն ավելի արժեքավոր կլինեն: