Պեկին-2022-ի տոմսերի վաճառքի ծրագիրը կգործարկվի «Ալիբաբայի» տեխնոլոգիական և տեղեկատվական փորձի հիման վրա` ապահովելով ամբողջությամբ թվայնացված տոմսերի վաճառք և ժամանակակից սպառողի փորձը, որը թույլ կտա երկրպագուներին ապահով գնել և վերաբաշխել տոմսերը: Տոմսերի վաճառքի պլանավորման պատասխանատուն կլինի Կազմկոմիտեն:
«Ալիբաբան» ընտրելու նպատակը տոմսերի վաճառքի մեկ մատակակար ընտրելն էր մի քանի Օլիմպիական Խաղերի համար, ծախսերի կրճատումն էր և ըստ 2020թ-ի Օլիմպիական հանձնարարականի Խաղեր հյուրընկալելու բարդությունը:
Արդյունքում Կազմկոմիտեն հնարավորություն կունենա շարունակաբար օգտվելու ստեղծված համակարգից և առաքումից` ազատվելով յուաքանչյուր Խաղերի համար նախագծելու , պատրաստելու և լուծումներ գտնելու անհրաժեշտությունից:
ՄՕԿ-ի մարկետինգի բաժնի ղեկավար Տիմո Լումն ասել է, «Տոմսերի վաճառքի նոր լուծումները նորարարական կլինեն Օլիմպիական Խաղերի համար, կմեծացնեն հանդիսատեսի հնարավորությունները և կկրճատեն կազմակերպիչների ծախսերը` համապատասխանելով 2020թ-ի Օլիմպիական հանձնարարականի պահանջներին»:
«Ալիբաբայի» մարկետինգի բաժնի ղեկավար Քրիս Թունգն ասել է, «Մենք հպարտ ենք ընդարձակել մեր համագործակցությունը Օլիմպիական Խաղերի հետ` աջակցելով Պեկին-2020-ի տոմսերի վաճառքի ծրագրին: Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր տեխնոլոգիան գործարկելուն, ինչը թույլ կտա թվայնացված տոմսերի վաճառք իրականացնել և ստեղծել տոմսերի վաճառքի միասնական համակարգ ամբողջ աշխարհի երկրպագուների համար»:
ՄՕԿ-ի հետ թվային ռազմավարության եւ էկոհամակարգի մշակումից բացի «Ալիբաբայի» փորձը Չինաստանի սպառողների ներգրավման հարցում, ինչպես նաև այն, որ Ալիբաբան Չինաստանի խոշորագույն տոմսարկղային հարթակներից մեկի Դամայի սեփականատերն է, հիմնավորում է նրան Պեկին-2022 տոմսերի մատակարար նշանակելու որոշումը:
Օլիմպիական ձմեռային յոթ մարզաձեւերում 109 միջոցառումները տեղի կունենան փետրվարի 4-20-ը կենտրոնական Պեկինի, Յանքիգինգի եւ Ժանգիակիոյի երեք մրցատեղիներում: