Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում տնային երկու հանդիպում անցկացրեց Լիտվայի «Էներգիայի» հետ եւ երկուսում էլ խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 13:2 եւ 14:1:
Երեսուներկու խաղից հետո «Արարատը» 62 միավորով 14 թիմերի մեջ չորրորդն է:
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» կանցկացնի արդեն հաջորդ տարի: Հունվարի 5-ին եւ 6-ին Հայաստանի մայրաքաղաքը ներկայացնող թիմը սեփական հարկի տակ կընդունի «Մետալլուրգ-2»-ին:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ