Այսօր ծանրամարտի մարզիչների հետ հանդիպման ժամանակ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին հարց ուղղվեց, թե ֆեդերացիան ե՞րբ է նոր նախագահ ունենալու:
«Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցված են ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարին: Մենք հիմա լայնածավալ որոնումների մեջ ենք: Փնտրում ենք այնպիսի մարդու, որը կհամաձայնի գումարներ ներդնել եւ չի խանգարի մարզիչների աշխատանքներին: Ծանրամարտով պետք է զբաղվեն մասնագետները»,- նշեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:
Հարց հնչեց նաեւ զորակոչային տարիքի հասած մարզիկների մասին, որին Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց, որ ներկայումս Պաշտպանության նախարարության հետ այդ խնդրին լավագույն լուծում գտնելու ուղղությամբ քննարկումներ են ընթանում:
Հանդիպման ավարտին Հրաչյա Ռոստոմյանը «Սպորտի վաստակավոր վարպետի» մեդալներ հանձնեց Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոռ Մինասյանին: