Վրաստանի Գորի քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո, Խորվաթիայի Պորեչ քաղաք է մեկնել Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ստուգատեսը մեկնարկել է այսօր և կավարտվի մեկ շաբաթ հետո:
Տատամի կելնեն մեր երկրի տասը ներկայացուցիչներ:
Կարծում ենք նրանք հուսախաբ չեն անի և թիմի հաշվեկշռին մեդալներ կգրանցեն:
Մեր պատանիների մարտավկաներն են միջազգային կարգի սպորտի վարպետ Հովհաննես Դավթյանը և մարզիչ Դավիթ Խաչատրյանը: