ԼՈԶԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

16:37 - 18 Մայ, 2020

Ամեն տարի  մայիսի 18 –ին նշվում է թանգարանների միջազգային օրը։ Լոզանում է գտնվում օլիմպիական շարժման թանգարանը։ Այն  հիմնադրվել է 1993 թ. հունիսի 23-ին ՝ ՄՕԿ-ի նախկին  նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի նախաձեռնությամբ: Երկու տարի անց  թանգարանը նվաճել է   եվրոպական թանգարանի տիտղոսը: Տարեկան  այցելուների թիվը 160 հազար մարդ է: 

Ավելի քան 10 հազար  ցուցանմուշով թանգարանն  օլիմպիական խաղերի աշխարհի ամենամեծ արխիվն է և հանդիսանում է Լոզանի  զբոսաշրջային գլխավոր վայրերից մեկը։

Այնտեղ մշտապես անցկացվում  են  օլիմպիական շարժմանն առնչվող  արվեստի գործերի ժամանակավոր և մշտական ցուցահանդեսներ։

Մշտական ցուցահանդեսը բաղկացած է երեք հիմնական թեմաներից։ Այցը սկսվում է երրորդ հարկից, որտեղ << Օլիմպիական աշխարհ >> հատվածը այցելուներին տեղեկացնում է հին օլիմպիական խաղերի պատմությանը և ժամանակակից խաղերի վերածնունդը։ Երկրորդ հարկը նվիրված է օլիմպիական խաղերին։ Մշտական ցուցահանդեսի եզրափակիչ մասը ներառում է օլիմպիական ոգին։

Թանգարանի տարածքի գեղատեսիլ այգում  կան սպորտային թեմատիկայով  բազմաթիվ քանդակներ։

Այլ նորություններ