Փարիզում նախապատրաստական որոշ աշխատանքներ հետ են մնում ժամանակացույցից: Օրինակ՝ օլիմպիական ավանը, Grand Palais հուշարձանը, Կոլոմբես լողավազանը և այլն:
Նախագծի պատասխանատու << Solideo >> ընկերության ղեկավարությունը հաստատակամ է, որ ամեն ինչ պատրաստ կլինի ժամանակին:
Ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերի համար նախապատրաստվում է 70 մրցավայր:
Կարևորվում է նաև Փարիզի հյուսիսում և հարավում անցկացվող մետրոյի գծերի ընդլայնման ծրագիրը, որը կավարտվի մինչ համաշխարհային գլխավոր մարզական իրադարձության մեկնարկը:
Կազմակերպիչները նույնպես լավատես են այս հարցում: Օլիմպիական խաղերի համակարգող կոմիտեի ղեկավար և սպորտի ազգային գործակալության տնօրեն Միշել Կադոն Սենատի հանձնաժողովին հավաստիացրել է, որ << Փարիզ - 2024-ը >> կանցկացվի ժամանակին և հուլիսի 26-ին նշանակված բացման արարողությունը կլինի պատմության ամենադիտարժան իրադարձություններից մեկը:
Կադոն նաև ասել է, որ դեռ քննարկման փուլում է բացման արարողությանը ներկա գտնվելիք հանդիսականների թվի հարցը:
Կազմակերպիչները սկզբում հայտնում էին, որ միջոցառմանը կմասնակցի 600,000 մարդ` մեծ մասը անվճար: Սակայն վերջին գնահատականներով, ըստ ոստիկանության և այլ աղբյուրների, ներկա կլինի 500,000 մարդ: Հարցը բազմիցս քննարկումների առարկա է հանդիսացել, նկատի է առնվում հատկապես անվտանգության խնդիրը:
Շահարկումներ են եղել նաև հնարավոր << Պլան Բ >> -ի մասով, այլընտրանք, որը ենթադրում է վերադարձ մարզադաշտ: Այնուամենայնիվ, անցած շաբաթ, Կադոն բացառել է այդ տարբերակը, քանի որ այդ ժամանակ << Աթլետիկս >> ստադիոնը զբաղված կլինի ռեգբիի խաղով:
Արտակարգ իրավիճակների պլանները ներառում են նաև Սենա գետը, որը կխաղա երկակի դեր: Այն կդառնա օլիմպիական խաղերի բացման, ինչպես նաև բաց ջրերում լողի և եռամարտի մրցումների վայր: