ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ

15:47 - 16 Սեպ, 2022

Լոս Անջելեսը նախապատրաստվում է  2028թ. ամառային  օլիմպիական խաղերին: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համակարգող հանձնաժողովը օրերս  այցելել է  34 –րդ համաշխարհային  մարզահանդեսի  մայրաքաղաք։ 

Խոսելով կատարված աշխատանքների մասին, հանձնաժողովի նախագահ Նիկոլ Հևերթսն ասել է, որ  Լոս Անջելեսը ունի միջազգային կարգի մարզահամալիրներ, որոնց մի մասը 1932 և 1984թթ. օլիմպիական խաղերից ստացած ժառանգություն է:

Միջոցառման անցկացման համար  տրամադրված են տեղի բնակչությունը, մարզասերները, կազմկոմիտեի անդամները և նրանց ոգևորությունը արտահայտվում է  աշխատանքներում գրանցված առաջընթացով:

Կազմկոմիտեն և այցի մասնակիցները հաստատել են ստուգատեսի անցկացման ամսաթվերը. օլիմպիական՝  հուլիսի 14-30 և պարալիմպիկ ՝ օգոստոսի 15-27:

Վերանայվել է հնարավոր մարզաձևերի ցանկը: Այդ հարցում կազմկոմիտեն  սերտորեն համագործակցում է համապատասխան մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների հետ:  

Ներկայացվել է նաև կոմերցիոն ծրագրի ընթացքը։ Արդեն հաստատվել են մի քանի նոր գործընկերներ:

Բոլոր նախաձեռնությունները  հնարավոր են  դարձել կազմկոմիտեի և ՄՕԿ-ի 160 միլիոն դոլարի ներդրման շնորհիվ:

Այցի մասնակիցները եղել են   նոր և հին մարզահամալիրներում, ներառյալ՝   Լոս Անջելեսի հուշահամալիրը, որն օգտագործվել է նախորդ երկու խաղերում:  

 

Այլ նորություններ