Հոլանդիայի Պապենդալ քաղաքում այսօր կավարտվի ձյուդոյի օլիմպիական մարզումային հավաքը / ճամբարը /: Մասնակիցների թվում է նաև մեր առաջատար վարպետ Ֆերդինանդ Կարապետյանը: Նա հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ մարզավայրից կմեկնի ՌԴ Կազան, որտեղ հնգօրյա մարզումների կմասնակցի ու կներգրավվի տեղում մայիսի 6 –ին սկսվող << Մեծ սաղավարտի >> միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական փուլում:
Կազանում կխաղարկվի մեդալների 14 հավաքածու / տղամարդկանց և կանանց /:
Առաջին եռյակներում տեղ գտնողները կստանան համապատասխանաբար 1000, 700 և 500 –ական վարկանիշային միավորներ: