ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը իր հերթական հարցազրույցներից մեկում ասել է, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացումը հպարտություն կլինի ճապոնացիների համար: Համաշխարհային սպորտի այդ մարզահանդեսը աշխարհին հույս ու հավատ կներշնչի։
Նա նաև նշել է, որ հասկանալի է համաճարակի ընթացքում խաղերը հյուրընկալելու մտահոգությունները։ Ճապոնիայում, չնայած համավարկի տարածմանը, շարունակվում են մրցումներ անցկացվել, ինչպես նաև ընթանում է պատվաստանյութի փորձարկումը և թեստային մեթոդների մշակումը։