<< Տոկիո -2020 >> կազմկոմիտեն ավարտել է օլիմպիական խաղերի համար գնված տոմսերի վերադարձի հայտերի ընդունումը։ Հրաժարվողների թիվը մեծ չի եղել: Ընդհանուր առմամբ վաճառվել է 4, 48 միլիոն տոմս: Համավարակի պատճառով վաճառքի գործընթացը դադարեցվել է : Բոլոր տոմսերը ուժի մեջ են, բայց կորոնավիրուսի հետևանքով որոշ երկրպագուներ այնուամենայնիվ վերանայել են իրենց ծրագրերը:
Տոկիոյի օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում նախապես գնումներ կատարած մարզասերները կարող էին օգտվել տոմսերի վերադարձման կարգից: Կազմկոմիտեն մինչև տարեվերջ կփոխհատուցի 810 հազար գնողներին։
Այսպիսով, ընդամենը 18 տոկոսն է հրաժարվել խաղերին անձամբ ներկա լինելու հնարավորությունից։ Կազմակերպիչները չեն թաքցնում իրենց գոհունակությունը հայրենակիցների նման լավատեսական տրամադրության համար:
Առայժմ օլիմպիական ամառային մարզահանդեսի անցկացման ձևաչափի վերաբերյալ պաշտոնական որոշում չի կայացվել, թեև քննարկվում են մի քանի տարբերակներ։ Դրանք համակողմանիորեն ուսումնասիրում են կազմկոմիտեն և միջազգային օլիմպիական կոմիտեն։