ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏՈՒՄ

12:00 - 13 Հուն, 2021

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի  / ԵՕԿ / գործկոմն նոր տարվա   առաջին նիստում քննարկել է  հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես՝ կազմակերպության գլխավոր համաժողովի,  եվրոպական երիտասարդական փառատոների  / EYOF / և Կրակովում նշանակված Եվրոպական երրորդ  խաղերին վերաբերող թեմաները։

EOC   նախագահի պաշտոնակատար Նիլս Նիգաարդը նշել է, որ 2021թ․  հիմնական խնդիրը  կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է, մրցումների անվտանգ կազմակերպումը, մարզիկների և երկրպագուների առողջության մասին հոգ տանելը: Նա նաև ընդգծել է պատվաստանյութի կարևորությունը, որը կօգնի շտկել իրավիճակը, որպեսզի Տոկիոյում կայանան 32 –րդ ամառային օլիմպիական խաղերը։

Գործկոմի անդամները գոհ են  եվրոպական խաղերի նախապատրաստական աշխատանքներից, որն ընթանում է  ժամանակացույցի համապատասխան։  Առաջիկայում պետք է հստակեցվի միջոցառման ծրագիրը։ Շարունակվում է երկխոսությունը միջազգային մարզական ֆեդերացիաների հետ։

Ավարտին են մոտենում բանակցությունները թեստավորման միջազգային գործակալության  / ITA /  հետ՝   եվրոպական պատանեկան ամառային և ձմեռային օլիմպիական փառատոներում դոպինգ թեստեր անցկացնելու համար: 

Ապրիլի 16-17-ը Աթենքում  նախատեսվում է անցկացնել ԵՕԿ  հոբելյանական՝ 50 –րդ  գլխավոր ասամբլեան, որտեղ նշանակված են կազմակերպության  նախագահի ընտրություններ: 

 

 

 

Այլ նորություններ