ԳՈՀԱՑՆՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ

10:30 - 06 Մար, 2020

Գերմանիայի  Օբերվիզենտալ քաղաքում  անցկացվեց  դահուկավազքի աշխարհի առաջնություն` մինչ 23 տարեկան մարզիկների մասնակցությամբ:

Հայաստանը ներկայարեց աշոցքցի  20 –ամյա Միքայել Միքայելյանը: Նա գոհացնող ելույթ ունեցավ 30 կմ ազատ ոճում: Հայտավորված էին 25 երկրների  63 պատվիրակներ, որոնց թվում  զգալի տոկոս էին կազմում մարզաձևում որոշակիորեն հայտնի անուններ: Լարված պայքարին տոն տվեց նաև  մեր մարզիկը, որը գրավեց 11 –րդ տեղը:

Ընդհանրապես  համանուն մրցաշարում Հայաստանի դահուկորդներից Միքայելի ցույց տված արդյունքը երկրորդն է: Բայց դրանից չեն  դժգոհում ոչ Միքայելը, ոչ էլ նրա մարզիչ ծնողները` Արթուր և Ալլա Միքայելյանները: Բանն այն է, որ 2013 թվականին, Իտալիայում անցկացված առաջնությունում, նույն մրցաձևում,  9 –րդն է ճանաչվել   ավագ եղբայրը ` Սերգեյը, ով այն ժամանակ 22 տարեկան էր: Հույս կա, որ Միքայելը կգերազանցի եղբորը: Նկատի ունենք այն, որ նա ևս երկու  տարի կարող է մասնակցել այդ տարիքայինների մրցավեճին: Ի դեպ, Միքայելը նույն`  Օբերվիզենտալի մրցումներում հանդես եկավ  նաև 1500մ. արագավազքում: Ճիշտ է,  զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 55 –րդ հորիզոնականը, բայց աշխարհի չեմպիոնին զիջեց ընդամենը 14 վայրկյան: Այդ մրցաձևում պայքարն այնքան լարված է, որ յուրաքանչյուր վայրկյանում 5 -7 մարզիկ է հայտնվում մրցուղու նույն հատվածում:

Առաջիկայում նախատեսված են ՀՀ առաջնության երրորդ փուլի  / մարտի 15 –ին / և Մուրմանսկ քաղաքում ապրիլին  անցկացվելիք   << Праздник севера >> մրցումները, եթե, իհարկե,  կորոնավիրուսի պատճառով դրանք  չհետաձգվեն:

 

 

 

 

 

Այլ նորություններ