ՎԵՐՋԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ ՝ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ

14:57 - 14 Մայ, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի  ձյուդոյի  մրցաշարում, քաշային   յուրաքանչյուր կարգում,   տատամի կելնի 26 մարզիկ : Կազանի վարկանիշային ստուգատեսում  մեկ  շաբաթ առաջ վաստակած 260 միավորի շնորհիվ  մեր  Ֆերդինանդ  Կարապետյանը  / 73 կգ /  36-րդ  տեղից  բարձրացավ 32 –րդը: Սա հնարավորություն տվեց , որ նա ստանա աշխարհամասային / Եվրոպայի /  արտոնագիր, ասել է թե՝ բավականին մեծացել է  հայ մարզիկի  հնարավորությունը առաջիկա ամառային խաղերին մասնակցելու համար:

Վարկանիշային վերջին մրցաշարի մեկնարկը կտրվի Բուդապեշտում: Այնտեղ հունիսի  6 – 13 –ը տեղի կունենա ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի նաև Ֆերդինանդը: Նա մայիսի 20 –ին,  ՀՀ հավաքականի կազմում,  ուսումնամարզական հավաքի   կմեկնի Վլադիկավկազ, որտեղից հունիսի 3 –ին գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ կուղևորվի Հունգարիայի մայրաքաղաք:

Ձյուդոիստ օլիմպիականների   անունները կհրապարակվեն  հունիսի 28 –ին:

Այլ նորություններ