Ճապոնիայի կառավարության օլիմպիական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4 –ին կայանալիք առաջին նիստը նվիրված է կորոնավիրուսի դեմ պայքարին։ Կքննարկվի երեք հարց․ սահմանի վերահսկում, վիրուսի կանխարգելում և միջոցառումների ձեռնարկում՝ վիրուսի բռնկման դեպքում: Կլսվի նաև մարզիկների և պաշտոնատար անձանց տեղաշարժին հետևելու բջջային նոր հավելված ներմուծելու հնարավորությունը: Ճապոնիա մուտք - ելք կարգը կթույլատրի համավարակի թեստի պատասխանը։
Կմշակվեն նաև օլիմպիականների ուսումնամարզական հավաքների անցկացման կանոնները, հիվանդանոցային պայմանները և այլ հարցեր։