Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ՀՀ տղամարդկանց ազգային հավաքականն աշխարհի 2027թ. առաջնության նախընտրական առաջին փուլի տնային հանդիպումները կանցկացնի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ավստրիայի և Ալբանիայի թիմերը։
Մասնավորապես, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ն կընդունի 2024թ․ փետրվարի 25-ին կայանալիք Հայաստան-Ալբանիա և 2024թ․ նոյեմբերի 24-ին՝ Հայաստան-Ավստրիա հանդիպումները։