ՀՖՖ – ում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը . «Շիրակ» - «Փյունիկ», «Ուրարտու» - «Գանձասար»:
Հանդիպումները կկայանան 2023թ. ապրիլի 5-6-ը: Հաղթողները կորոշվեն մեկ խաղով։
Նշենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը «Նորավանքն» է, որն այժմ չի գործում: