Տեսանյութերում ներկայացված են Վազգեն Թեւանյանի 4 հաղթական գոտեմարտերը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության 65 կգ քաշային կարգում:
2018թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին: Եզրափակիչում Թեւանյանը գոտեմարտել էր վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ եւ հաղթել 2:1 հաշվով:
Վազգեն Թեւանյան - Էդեմի Բոլկվաձե (Վրաստան)՝ 2:1 (եզրափակիչ)
Վազգեն Թեւանյան - Մաքսիմ Սակուլտան (Մոլդովա)՝ 2:1 (կիսաեզրափակիչ)
Վազգեն Թեւանյան - Սելիմ Կոզման (Թուրքիա)՝ 17:4 (1/4 եզրափակիչ)
Վազգեն Թեւանյան - Իլման Մուխտարովի (Ֆրանսիա)՝ 8:6 (1/8 եզրափակիչ)