ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

12:07 - 16 Դեկ, 2021

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան / ՀԲՖ / Եվրոպայի տարիքային տարբեր խմբերի 2022թ. առաջնություններում մեր թիմերի մասնակցության  հայտ է ներկայացրել:   

Տղամարդկանց  հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների  առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից՝  հուլիսի 3-ը /  մրցավայրը դեռևս հայտնի չէ /:

C դիվիզիոնի մրցաշարում հանդես կգան Հայաստանի մինչև 16 և մինչև 18 տարեկան տղաների հավաքականները:

Մինչև 16 տարեկանները կմրցեն   հուլիսի 12-17-ը՝ Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ մինչև 18 տարեկանները ՝ հուլիսի 26-31-ը՝ Սան-Մարինոյում:

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:

Վերը նշած տարիքային խմբերի մրցաշարերը կկայանան համապատասխանաբար հուլիսի 12-17-ը (մրցավայրը դեռևս հայտնի չէ) և հուլիսի 9-17-ը ՝  Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում:

 

Այլ նորություններ