Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրը Հայաստանի ներկայացուցիչներից հաղթական է ստացվել Սերգեյ Մովսեսյանի, Հրանտ Մելքումյանի, Շանթ Սարգսյանի եւ Մանուէլ Պետրոսյանի համար:
Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:
Վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը, որը 2 անընդմեջ հաղթանակներից հետո հավաքել է 7.5 միավոր եւ կես միավոր է հետ միանձնյա առաջատար Վլադիսլավ Արտեմեւից: 11-րդ տուրում Մովսեսյանը սպիտակ խաղաքարերով կմրցի հունգարացի Ֆերենց Բերկեսի հետ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: