ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈՒՄ

10:26 - 20 Հուն, 2020

Իր հաշվին հերթական հաղթանակը գրանցեց Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /: Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի միջազգային  մրցաշարում գյումրեցի վարպետը տարավ չորս անընդմեջ հաղթանակ և կանգնեց պատվո պատվանդանի` իր համար սովորական դարձած առաջին աստիճանին:  Ի դեպ, Արթուրը եզրափակիչում գետնեց Ադրբեջանի ներկայացուցչին:

Երկրորդ տեղը գրավեցին Ռուդիկ Մկրտչյանը  / 55 կգ / և  Կարապետ Չալյանը / 77 կգ /: Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը  /72 կգ/ և Ռուբեն Ղարիբյանը /82 կգ/ բավարարվեցին երրորդ տեղով:

Այլ նորություններ