Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վեցյակից չորրորդ մարզուհին ձախողվեց:
Այսօր ռինգից գլխիկոր հեռացավ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Նա 0 : 5 հաշվով տանուլ թայվանցի Սու Չինգ-Վենին:
Մեր մարզուհիներից ասպարեզում մնացել են Անուշ Գրիգորյանը / 50 կգ / և Էլիդա Քոչարյանը / 60 կգ /: