Ճապոնացի հայտնի ռեժիսոր Նաոմի Կավասերի << Տոկիո - 2020- >> ֆիլմի երկրորդ մասը կներկայացվի Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում:
Պրեմիերան տեղի կունենա 2023թ. հունվարի 25-ից փետրվարի 5-ը` Նիդեռլանդներում կայանալիք փառատոնում:
Ֆիլմը բաղկացած է երկու մասից: Մեկը պատկերում է խաղերը՝ մարզիկների աչքերով, իսկ երկրորդը՝ անձնակազմի և կամավորների տեսանկյունից:
Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում անցկացված օլիմպիական խաղերի կուլիսային կադրերը, ի լրումն սպորտի և մրցումների պատմության, պատկերում են այն անսովոր միջավայրը, որում անցկացվել է մարզահանդեսը:
Առաջին մասի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարվա մայիսին՝ Կաննի հեղինակավոր կինոփառատոնում։ Ա մասը ներկայացնում է խաղերում հանդես եկած նորեկներին և ծրագիրը համալրած նոր մարզաձևերին:
Ֆիլմը համատեղ ստեղծել են ՄՕԿ –ը և կազմկոմիտեն:
Օլիմպիական խաղերին վերաբերող ավելի քան 50 լիամետրաժ ֆիլմ կա, որոնք կինոպատուհան են դեպի համաշխարհային սպորտի օլիմպոս: