Սիրելի մայրեր, քույրեր, դուստրեր: Վաղը մարտի ութն է՝ կանանց միջազգային տոնը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է Ձեզ` գարնանային տոնի առթիվ: Թող միշտ գարուն լինի Ձեր օջախների, ընտանիքների համար:
Հայաստանի մարզական կազմակերպությունների հաջողություններում մեծ ավանդ ունեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Նրանք իրենց նպաստն են բերում հայրենական սպորտին, հաղթանակների կերտմանը և առողջ ու ֆիզիկապես կոփված սերնդի դաստիարակման գործին:
Մեր բազմաթիվ մարզուհիներ խոսուն հաղթանակներ են տանում միջազգային հեղինակավոր մրցաշարերում: Նորանոր նվաճումներ ենք մաղթում նաև ընթացիկ մրցաշրջանում:
Առողջություն ու երջանկություն ենք մաղթում բոլորիդ, իսկ մարզուհիներին` հաղթանակներ մրցասպարեզներում :