Հայաստանի ֆուտբոլի 15 –ակի չեմպիոն «Փյունիկը» չհաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի արգելքն ու դուրս մնաց պայքարից։
Վերջին՝ 6-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր թիմն ընդունեց Շվեյցարիայի «Բազելին» և պարտվեց 1 : 2 հաշվով:
«Սլովանը» և «Բազելը» 11-ական միավորով բաժանեցին առաջին և երկրորդ տեղերն ու մտան լիգայի փլեյ-օֆֆ փուլ:
«Փյունիկը» վեց միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը , իսկ «Ժալգիրիսը»՝ չորս միավորով եզրափակեց քառյակը: