Տոկիոյի օլիմպիական խաղերի ենթակառուցվածքների 80 տոկոսը հասանելի կլինի 2021 թ. ամռանը: Այս մասին հաստատել են կազմկոմիտեի ներկայացուցիչները։ Բանակցություններ են ընթանում օլիմպիական գյուղն ու մամուլի գլխավոր կենտրոնն օգտագործելու հնարավորության վերաբերյալ:
Որոշ կառուցապատողներ որոշել են օլիմպիական ավանի բնակարանների վաճառքը սկսել 2021թ․։ Մնացածի հետ հարկ կլինի գնալ փոխզիջման։
Տոկիոյի քաղաքային իշխանությունները վերահսկում են բանակցությունները և անհրաժեշտության պարագայում կաջակցեն կազմկոմիտեին։
Բարդ իրավիճակ է ստեղծվել ցուցահանդեսային տարածքի հետ։Մի շարք ընկերություններ նախնական պատվերներ են կատարել, ինչը դժվար կլինի չեղարկել։ Ինչ վերաբերում է հովանավորներին, ապա գործընկերների 2 / 3 –ը դեռ որոշում չի կայացրել եղած պայմանագրերը երկարաձգելու մասին։ Մտավախություն կա ,որ համաճարակի պատճառով մարդկային հոսքի նվազում կլինի, ինչը կարող է բացասաբար ազդել գովազդի արդյունավետության վրա։ Ավելի վաղ հայտարարվել էր ,որ կազմկոմիտեն ռեկորդային ՝ 3 , 3 միլիարդ գումար էր հավաքել հովանավորչական համաձայնագրերի շնորհիվ։
Կազմկոմիտեի գործադիր տնօրեն Թոշիրո Մոտին ասել է, որ այժմ չկա մեկը, որ կկարողանա խոստանալ , թե օլիմպիական խաղերը կկայանան 2021թ․։ Բայց Ճապոնիան վճռական է տրամադրված և հույս ունի հյուրընկալել մարզահանդեսը։