ԱՄՐԱԳՐԵԼ Է ԵՕԿ – Ը

11:27 - 05 Ապր, 2023

Եվրոպայի ամառային երրորդ խաղերի մասնակիցների ցանկը հաստատում է աշխարհամասի օլիմպիական կոմիտեն:

ԵՕԿ –ը արդեն պաշտոնապես  ամրագրել   է մեր երկրի առայժմ հինգ մարզիկ – մարզուհիների անունները:

Լեհաստանի Կրակովում հունիսի 21 –ին մեկնարկելիք երրորդ մազահանդեսին մասնակցելու իրավունքը Հայաստանից առաջինը նվաճել է  երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը:

Շնորհալի ատրճանակավարուհին Տալլինում,   մարտին անցկացված Եվրոպայի առաջնությունում, օդամղիչ զենքով,   10 մետրից կատարած 60 կրակոցով վաստակել է 577 միավոր, 59 մասնակիցների պայքարում գրավել է երրորդ տեղը,  արժանացել բրոնզե մեդալի և Կրակովի ստուգատեսին մասնակցելու  ուղեգրի:

Հաջորդը նույնպես  մարզուհի է. Անիտա Մակյանը: Նա  կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ է: 68 կգ քաշային կարգում երևանցին դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն: Մարզվում է հարազատ եղբոր ՝ Դավթի ղեկավարությամբ  և նրա ուղեկցությամբ  վարկանիշային միավորներ է վաստակել նաև Իսպանիայի Գվադալահարա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում: 

Կանանց եռյակում հերթական ներկայացուցիչը Քրիստինե Մանգասարյանն է: Եվրոպական խաղերում նա հանդես կգա թեքբոլ մարզաձևում: Կմասնակցի անհատական և խառը զուգախաղերում, որտեղ կընկերակցի Ռաֆայել Վարդանյանի հետ: Տղամարդկանց զուգախաղերում  ներկայացված կլինի Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակը: Վերջինը, ի դեպ,  իր ունակությունները կդրսևորի նաև մենախաղերում:

Թեքբոլի մեր եռյակը վարկանիշային միավորներ է վաստակել Սկոպյեի, Մադրիդի և Պոդգորիցայի միջազգային մրցաշարերում:

Եվրոպայի ամառային  երրորդ խաղերի մասնակիցների շարքը աստիճանաբար խտանում է:

 

 

Այլ նորություններ