Հուլիսի 6 – ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ղեկավարների հեռավար խորհրդակցություն։ Քննարկվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերի նախապատրաստությանը և անցկացմանը վերաբերող հարցեր:
Խաղերը նախատեսվում է անցկացնել Կազանում ՝ սեպտեմբերի 4 – 10 -ը։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանի մարզիկները չեն մասնակցելու միջոցառմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։