ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը:
Կանանց ցանկը գլխավորում է չինnւհի Հոու Յիֆանը:
100 ուժեղագույն շախմատիստուհիների ցուցակում տեղ են զբաղեցրել Հայաստանի երեք ներկայացուցիչներ. Էլինա Դանիելյանը 35-րդն է, Աննա Սարգսյանը ՝ 68 –րդը, Լիլիթ Մկրտչյանը ՝ 72-րդը:
Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կառլսենը:
Մեր երկրի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 33-րդ տեղում է, Հայկ Մարտիրոսյանը 64-րդն է, իսկ Շանթ Սարգսյանը զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը: