Իրանում անցկացված << Թախթիի գավաթ >> ազատ ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի հավաքականն ունեցավ վեց մրցանակակիր:
Երկրորդ տեղը գրավեցին Արսեն Հարությունյանը / 57 կգ / և Գևորգ Մխեյանը / 70 կգ/:
Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Արման Անդրեասյանը / 57 կգ /, Խաչատուր Պապիկյանը / 74 կգ / , Մհեր Մարկոսյանը / 86 կգ / և Միհրան Ջաբուրյանը / 57 կգ /:
Թիմային պայքարում առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Իրանի,Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակները։
Նկարում ՝ Գ․Մխեյանը