London Chess Classic. Առաջին տուրը խաղաղ ավարտվեց

11:00 - 02 Դեկ, 2017

Լոնդոնում մեկնարկեց London Chess Classic շախմատի գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձեւ մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է:

Առաջին տուրի բոլոր պարտիաները` Յան Նեպոմնյաշչի – Լեւոն Արոնյան, Մագնուս Կարլսեն – Ֆաբիանո Կարուանա, Մայքլ Ադամս – Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակամուրա – Վիշվանաթան Անանդ, Ուեսլի Սո – Մաքսիմ Վաշյե-Լագրավ, ավարտվեցին ոչ-ոքի:

Վաղը երկրորդ տուրում միմյանց հետ կխաղան. Կարուանա - Արոնյան, Սո – Նեպոմնյաշչի, Վաշյե-Լագրավ – Նակամուրա, Անանդ – Ադամս, Կարյակին – Կարլսեն զույգերը:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ