Ճապոնիայի կառավարությունը, Տոկիոյի ադմինիստրացիան և օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սեպտեմբերից համաճարակին վերաբերող քննարկումներ կսկսեն։ Նպատակը մեկն է․ կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղիներ գտնել:
Պետք է նկատի ունենալ Ճապոնիա մուտք գործելու կարգը, թեստավորումը, բժշկական հսկողությունը, մարզահամալիրների գործելու ժամանակացույցը և այլն։