Հանգստյան օրերին կայացավ բասկետբոլի մինչեւ 16 տարեկանների Հայաստանի առաջնության երրորդ տուրը: ԽՄՕՄՄ-ը եւ «Գրանդ Սպորտը» տոնեցին երրորդ անընդմեջ հաղթանակը: ԽՄՕՄՄ-ը ՝ 51-36 հաշվով առավելության հասավ «Արաբկիր խաղերի» նկատմամբ, իսկ «Գրանդ Սպորտը»՝ 61-44 հաշվով հաղթեց «Վանաձորին»:
«Պոլիտեխնիկը» սեփական հարկի տակ պարտվեց «Արարատին»՝ 30-36, իսկ «Արաբկիրը» 62-47 հաշվով հաղթեց «Աջափնյակին»:
Տուրի վերջին խաղում «Արթիկը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Գյումրիի» նկատմամբ՝ 60-38:
Այսօր Մ 16 տարեկանների Հայաստանի առաջնությունում «Արցախը» կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով «Վանաձորի» հետ:
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի