ԵՐԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՏԱԴԻՈՆՈՒՄ

11:17 - 24 Մար, 2023

Հայաստանի ֆուտբոլասերները անհամբերությամբ են սպասում  մարտի 25 –ին կայանալիք Հայաստան – Թուրքիա պաշտոնական հանդիպման մեկնարկին:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում ժամը 21. 00 –ին Իսպանիայի մրցավարական հանձնախմբի ղեկավար Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը  կազդարարի Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական փուլի ծրագրով նախատեսված այդ հանդիպման սկիզբը:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը 26 ֆուտբոլիստ է հրավիրել նախապատրաստական հավաքին:

Այսօր, ժամը 16. 30 –ին Հանրապետական մարզադաշտի մամուլի  սրահում  կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային ասուլիսը:  Կհաջորդի  Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի ասուլիսը, որը նախատեսված է սկսել  ժամը 18:15-ին։

 

 

Այլ նորություններ