ԵՕԿ – Ը ՈՂՋՈՒՆՈՄ Է ՄՕԿ – Ի ՈՐՈՇՈՒՄԸ

11:00 - 25 Մար, 2020

Եվրոպական օլիմպիական կոմիտեն  լիովին համամիտ է Տոկիոյի օլիմպիական  խաղերը  տեղափոխելու՝ ՄՕԿ –ի  որոշման հետ։ Այն բխում է մարզիկների, ազգային օլիմպիական կոմիտեների և ընդհանրապես  օլիմպիական շարժման շահերից ։

Նշվում է, որ ՄՕԿ- ը  անհրաժեշտ աջակցություն կտրամադրի  և կպաշտպանի ազգային օլիմպիական կոմիտեներին ստեղծված  իրավիճակում։ Այժմ մարզական կազմակերպությունները տեղերում  կարող են ճիշտ կողմնորոշվել  ու համապատասխան գրաֆիկով նախապատրաստվել    2021թ․ օլիմպիական խաղերին։

Պետք է  համախմբվել, համերաշխության դրսևորել, միասին պայքարել ու հաղթահարել  կորոնավիրուսի հետևանքները , - ասված է ԵՕԿ –ի հայտարարությունում։

 

 

Այլ նորություններ