Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում այսօր սառույցը տրամադրվեց պարային զույգերին:
Երեսուն զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ երկյակը կարճ ծրագրում վաստակեց 51.39 միավոր, տեղ չզբաղեցրեց 20 լավագույնների մեջ եւ եզրափակիչ չանցավ:
Այսօր երեկոյան, կանանց մենասահքում կամավոր ծրագրով հանդես կգա Անաստասիա Գալուստյանը:
Աղբյուրը` isu.org