Տոկիոյի օլիմպիական կրակի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Ճապոնիայի Ֆուկուսիմայում կարճ ժամանակ ցուցադրվելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, կազմկոմիտեն որոշեց փակել մուտքը այցելուների համար։
Թե որտեղ է պահվում կրակը , անվտանգության նկատառումներից ելնելով, խնամքով թաքցվում է։
Ճապոնիայի իշխանությունները խոստանում են համաճարակաբանական իրավիճակը բարելավելուց հետո այն դարձյալ ներկայացնել երկրպագուներին: