Լեհաստանի Զամոսկ քաղաքում մեկնարկած Եվրոպայի մինչև 20 տարեկանների ծանրամարտի առաջնությունում քասախցի Արմեն Գրիգորյանը երկամարտում ցույց տվեց 301 կգ արդյունք և նվաճեց արծաթե պարգև: Պոկում վարժությունում /136 կգ/, հրումում /165 կգ/ հայ ծանրորդը արժանացավ բրոնզե պարգևների:
Մինչև 23 տարեկան աղջիկների պայքարում երևանցի Իզաբելա Յայլյանը /63 կգ / երկամարտի 204 կգ ցուցանիշով /94կգ + 110 կգ/ նվաճեց բրոնզե մեդալ:Առանձին վարժություններում նույնպես նա երրորդն էր:
Երեկոյան մրցահերթում, 20 տարեկանների մրցաշարում հարթակ կելնեն գյումրեցի 77 կգ քաշայիներ Արա Աղանյանը և Ռաֆիկ Հարությունյանը:
ՀԱՕԿ լրատվական բաժին