Թել - Ավիվում այսօր մեկնարկել է ձյուդոյի << Մեծ սաղավարտի >> միջազգային ավանդական խոշոր մրցաշարը: Ստուգատեսը նաև վարկանիշային է: Ահա թե ինչու օլիմպիական խաղերին մասնակցելու հույս ունեցող ավելի քան 500 թեկնածուներ են մեկնել Իսրայել:
Այնտեղ է նաև մեր առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Նրա հետ է հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը: Հեռակապով մասնագետը տեղեկացրեց , որ նախնական փուլում իր սանի առաջին մրցակիցն է իտալացի Ֆաբիո Բազիլեն: Նրանք մեկ անգամ հանդիպել են և հաղթել է երևանցին: Հաջողության դեպքում Ֆերդինանդը երկրորդ գոտեմարտում կմրցի ռուսաստանցի Մուսա Մոգուշկովի հետ:
Մրցանակային եռյակ մտնողները կստանան համապատասխանաբար 1000, 700 և 500 միավոր: