Ուգանդայի ինը հոգանոց օլիմպիական պատվիրակությունը / բռնցքամարտիկներ, ծանրորդներ, լողորդներ և մարզիչներ / հունիսի 19 –ին ժամանել էր Տոկիո ՝ նախաօլիմպիական հավաքի:
Օդանավակայանում նրանցից մեկի կովիդի թեստը դրական է եղել: Մեկուսացվածի ինքնությունը չէր հրապարակվում: Իսկ ահա Ugandan Daily Monitor- ը հայտնում է, որ դա բռնցքամարտի մարզիչ Պատրիկ Լիհանդան է: Նա հիվանդության որևէ ախտանշան չի ունեցել:
Նշվում է նաև, որ ևս մեկի մոտ հայտնաբերվել է կովիդ: Այժմ պատվիրակության բոլոր անդամները մեկուսացվել են:
Մինչ Տոկիո մեկնելը հավաքականը թեստավորվել է և բոլորը պատվաստվել են AstraZeneca- ով:
Ուգանդայի պատվիրակությունը Ավստրալիայի սոֆթբոլի կանանց հավաքականից հետո երկրորդն է, որ ժամանել է Ճապոնիա: