Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիան կազմել է մինչև 20 տարեկան եռացատկորդների լավագույն տասնյակը։ Ցանկում յոթերորդ հորիզոնականում է գյումրեցի 18 – ամյա Ռազմիկ Ղազարյանը։ Նա Բալկանյան երկրների առաջնությունում 15մ․51սմ արդյունքով գրավել էր երկրորդ պատվավոր տեղը և արժանացել արծաթե մեդալի։