Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը չհաղթահարեց Մոսկվայում անցկացվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին փուլի մրցաշարի 1/8 եզրափակիչի արգելքը:
Երկրորդ պարտիայում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով խաղաղ դաշն կնքեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ եւ դուրս մնաց պայքարից: Առաջին պարտիայում ռուս գրոսմայստերը հաղթել էր 72-րդ քայլում: Մրցաշարը «նոկաուտ» համակարգով է:
Գրոսմայստերներն անցկացնում են 2 դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում պայքարը շարունակվում թայ-բրեյքում՝ արագ եւ կայծակնային շախմատի կանոններով:
Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ: