- ՄՕԿ- ի առաքելությունը աշխարհը միավորելն է, այլ ոչ թե սպորտի քաղաքականացումը, - գործկոմի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է նախագահ Թոմաս Բախը։
Նա հավելել է, որ օլիմպիական շարժումը պետք է զերծ մնա քաղաքականությունից, այլապես հնարավոր չի լինի մեկտեղել բոլոր 206 ազգային օլիմպիական կոմիտեները: Հակառակ պարագայում կլինի խաղերի ավարտը, ինչպես եղել է հին ժամանակներում, երբ հռոմեական կայսրը քաղաքականություն բերեց և դադարեց խաղերի գոյությունը:
Նույնիսկ հին հույները գիտեին, որ օլիմպիական խաղերի շարունակական գոյության համար անհրաժեշտ է քաղաքական չեզոքություն: Դրանից հետո ոչինչ չի փոխվել։ Հիմա առավել կարևոր է պահպանել չեզոքություն: