Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա համաժողովը, որը պետք է կայանար հունիսի 11-12-ը, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած անորոշությունների պատճառով կրկին հետաձգվել է: Միջոցառումը պետք է տեղի ունենար դեռևս անցյալ տարվա մարտի 23-24-ը՝ Շվեյցարիայի Լոզանում։
WADA –ի համաժողովին մասնակցում են միջազգային ֆեդերացիաների, ազգային, տարածաշրջանային հակադոպինգային, խոշոր մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզիկներ և այլ շահագրգիռ կողմեր։