Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը հաջող հանդես եկավ Բուլղարիայում անցկացված միջազգային մրցաշարում: Բոլոր մրցակիցներին հաղթեց և պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց Սլավիկ Գալստյանը / 67 կգ /: Երկրորդ տեղը գրավեցին Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ /, Հրաչյա Պողոսյանը / 63 կգ / և Մալխաս Ամոյանը / 77 կգ /: Նրանց թիմակից Վիգեն Նազարյանը / 87 կգ / բավարարվեց երրորդ տեղով: