Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականի հաշվին երրորդ բրոնզե մեդալը գրանցվեց Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում:
65 կգ քաշային Վազգեն Թևանյանը պայքարի մեջ մտավ մրցանակակիր դառնալու վճռականությամբ: Այդ անելը նրան հաջողվեց: Փոքրվեդեցի մարզիկը հինգ գոտեմարտ անցկացրեց, որից չորսում նա տպավորիչ, կասեինք ՝ խոսուն հաղթանակներ տոնեց և դարձավ մրցանակակիր:
Կարծում ենք Վազգենը ավելի է կարևորում այն, որ արժանացավ նաև օլիմպիական ուղեգրի և թիմակից Արսեն Հարությունյանի հետ կմեկնի Փարիզ:
Վաստակավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը եզրափակեց լավագույն յոթնյակը:
Սեպտեմբերի 22-ից մարզապալատի մրցագորգերի վրա աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների և օլիմպիական ուղեգրերի համար պայքարի կբռնվեն հունահռոմեական ոճի ըմբիշները:
ՀՀ Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Բելգրադ է ուղեկցել Ռուդիկ Մկրտչյանին (55 կգ), Գևորգ Ղարիբյանին (60 կգ), Հրաչյա Պողոսյանին (63 կգ), Սլավիկ Գալստյանին (67 կգ), Շանթ Խաչատրյանին(72 կգ), Մալխաս Ամոյանին (77 կգ), Մաքսիմ Մանուկյանին (82 կգ), Գևորգ Թադևոսյանին (87 կգ), Արթուր Ալեքսանյանին (97 կգ) և Դավիթ Օվասապյանին (130 կգ):