Աստիճանաբար մեծանում է << Վոլեյբոլ ձյան վրա >> մարզաձևի աշխարհագրությունը: Հունվարի 18 –ին Ծաղկաձորում մեկնարկող Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնությանը կմասնակցեն 12 –ական թիմեր / տղամարդկանց մրցաշարի մասնակիցներից մեկը Վրաստանի վոլեյբոլիստներն են / : Մրցաշարը կանցկացվի նոր կանոնակարգով: Խաղադաշտում միմյանց դեմ կպայքարեն ոչ թե երկուական, ինչպես նախկինում էր, այլ ` երեքական մրցակիցներ /մեկական պահեստայինով /:
Մրցումները կավարտվեն հունվարի 20 –ին:
Հայաստանի առաջնության հաղթողները կստանան Եվրոպայի 2020թ. առաջնություններին մասնակցելու ուղեգրեր:
ՀԱՕԿ լրատվական բաժին