Փարիզում այսօր կավարտվի հրապարակային հեծանվավազքի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարը: Եվրոպայի այս տարվա մինչև 23 տարեկանների առաջնության հաղթող,երևանցի Էդգար Ստեփանյանը հրաշալի մեկնարկեց խմբային վազքում, հասցրեց նույնիսկ միավորներ վաստակել: Բայց միջնամասում նա անակնկալ դանդաղեց, միացավ խմբի «միջակներին» և դիմացավ մինչև մրցավազքի ավարտը:
Հեռաձայնեցինք Էդգարին:Ասաց, որ ինքը, մարզիչը և ամբողջ թիմը շատ են աշխատել մրցմանը լավ մասնակցելու համար: Հաջող է մեկնարկել,բայց անակնկալ ձախ ոտնամկանի վնասվածք է ստացել: «Սպորտ է, ամեն բան կպատահի: Բայց չեմ հուսալքվել,- ասաց Էդգարը: - Կվերադառնամ Երևան, կբուժեմ վնասվածքը և առավել նպատակային մարզումներով կփորձեմ մրցումներում ետ բերել կորցրածը»:
ՀԱՕԿ լրատվական բաժին