Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 11-րդ տուրի վերջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 86-63 հաշվով առավելության հասավ «Ինժեների» նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Էդգար Բաբայանը («Ուրարտու»): Նա վաստակեց 20 միավոր:
Հանգստյան օրերին կկայանան 12-րդ տուրի խաղերը: «Արթիկը» տանը կընդունի «Շիրակին», ՖԻՄԱ-ն կխաղա «Գրանդ Սպորտի» հետ, առաջատար «Ուրարտուն» կհյուընկալվի «Արցախին»:
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի